Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
1-2 ամսից շահագործման կհանձնվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից Փաստաբանների պալատին տրամադրված նոր շենքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Իսկ այսօր գործարկվել է Փաստաբանների պալատի կայքէջը, որի միջոցով քաղաքացիներն այսուհետ պալատի խորհրդի նիստերին կարող են հետևել առցանց: Ըստ Զոհրաբյանի` դա զսպվածություն կառաջացնի խորհրդի անդամների շրջանում:
Նա նշեց, որ պալատում ստեղծվել է նոր հաստիք` պալատի ֆինանսատնտեսական տնօրեն, բացի այդ` նշանակվել են քաղաքացիների հետ ընդունելության հատուկ օրեր: Ըստ Զոհրաբյանի` այդ հանդիպումներն ավելի շատ կրում են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու բնույթ:
Անդրադառնալով պալատի նախագահի նախկին թեկնածուներին` Զոհրաբյանը նշեց. «Ի սկզբանե ես ոչ ոքի չեմ համարել յուրային կամ օտար, ես նրանց ծրագրային դրույթներից էլ եմ վերցրել և նրանց օգնությամբ դրանք կիրագործեմ»:
Խոսելով ծրագրվող անելիքների մասին` նա նշեց, որ նախատեսել են, որպեսզի իրենց փաստաբանները ավագ դպրոցների աշակերտների հետ սեմինարներ անցկացնեն` նրանց իրազեկելու համար փաստաբանի և նրա գործունեության մասին: Նման հանդիպումներ են նախատեսված նաև զորամասերում:
ՓՊ նախագահը նշեց, որ ծրագրվում է տարբեր երկրների փաստաբանների պալատների հետ սերտ համագործակցություն, բացի այդ` կստեղծվի նաև փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով: