|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հակադարձել է Անկարայում ԱՄՆ երկու նախկին դեսպաններ Մորթոն Աբրամովիչի և Էրիկ Էդելմանի դիտարկմանը: Նրանք հիմա ղեկավարում են Bipartisan Policy Center ռազմավարական կառույցի «Թուրքիայի նախաձեռնություն» խումբը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Նախկին դեսպանները Washington Post թերթում հրապարակել էին համատեղ հոդված, որում գրել էին, որ, հանուն Թուրքիայի կայունության և ժողովրդավարության, նախագահ Էրդողանը կա\'մ պիտի փոխվի, կա\'մ հրաժարական տա:
Էրդողանի խոսնակը, ի պատասխան, Twitter-ում կատարել է հետևյալ գրառումը. «Իրենք իրենց գաղութարարներ երևակայող երկու նախկին դեսպանները գրել են, թե Էրդողանը թող հրաժարական տա: Թուրքիային հրահանգներ տալու` ձեր ժամանակները վաղուց անցել են, պարոնա\'յք»: