կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-26 12:39
Քաղաքական

Ես էլ եմ գտնում, որ խնդիրը կառավարության մեջ է. Գալուստ Սահակյան

Ես էլ եմ գտնում, որ խնդիրը կառավարության մեջ է. Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց իրենց հեղինակած նախագիծը «Նաիրիտ»-ի վերագործարկման նպատակով մեխանիզմներ մշակելու վերաբերյալ, որը հավանության էր արժանացել կառավարության կողմից, սակայն չէր ընդգրկվել քառօրյայում: Պատգամավորը կարծում է, որ այն չպետք է գլորել քառօրյայից քառօրյա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ճիշտ կլինի այդ հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպել, հետո նոր  այն ընդգրկել օրակարգում:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց` ասելով, որ էներգետիկայի նախարարն ինքն է ասել, որ իրենց վերաբերմունքն այդ նախագծին միանշանակ դրական է, բայց, փաստորեն, հետո կառավարությունը փոշմանել է, ուրեմն կառավարության մեջ է խնդիրը:«Կառավարությունը թող հստակ դիրքորոշում հայտնի, կողմ է, դեմ է, թե` ձեռնպահ` այս հարցի հետ կապված: Նախարարն ինձ ասել է, որ կողմ են այդ նախագծին: Հիմա եթե ասել է՝ առանց տեքստը կարդալու, բայց հետո վերապահում ունեն, ուրեմն խնդիրն իրենց մեջ է»,- ասաց պատգամավորը:

Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ես էլ եմ գտնում, որ խնդիրն իրենց մեջ է, բայց իրենց ուղարկած տեղեկությունն այնպիսին է, որ հիմնավորապես չի գնահատում այդ աշխատանքը»: