կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-12 10:50
Քաղաքական

Չեմ մտնելու չքավորների մեջ. Գալուստ Սահակյան

Չեմ մտնելու չքավորների մեջ. Գալուստ Սահակյան

Երեկ ԱԺ-ն ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք միայն ու միայն այդ աշխատավարձի հույսին են, իսկ պատգամավորի յուրաքանչյուր տեղաշարժը, ինչ-որ տեղում մնալը, մարդկանց հետ հանդիպումները, հագուկապը լուրջ ծախսեր են պահանջում:

 

Հարցին` ինչպե՞ս է ծախսելու բարձրացված առաջին աշխատավարձը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ պոպուլիստական բաներ չի անելու և չի ասելու. «Չեմ մտնելու չքավորների մեջ ու աշխատավարձս նրանց չեմ բաժանելու»: Կանի այն, ինչ արել է մինչև այսօր` օգնելու է բարեկամին, հարևանին, ընկերոջը, քաղաքացուն, ով կդիմի իրեն օգնության համար:

 

Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց բոլորին, որ չմտածեն, թե ինքը լուրջ բիզնեսներ ունի կամ, առհասարակ, բիզնեսներ ունի. «Ես որևէ բիզնես չէի էլ կարող ունենալ, որովհետև ձեր աչքի առաջ առավոտից իրիկուն այստեղ եմ»: Դիտարկմանը, որ բիզնեսը կարող է լինել բարեկամի անունով, նա պատասխանեց, որ «նման խնդիրները չեն կարող գալ ու կպնել իրեն», որովհետև ինքն ընդհանրապես բիզնեսի աշխարհի հետ որևէ առնչություն չունի:

 

«Ես եկել եմ Ազգային ժողով 28 հազար դրամով, նույն ձևով աշխատել եմ, հիմա էլ ինչքան բարձրանա, նույն ձևով աշխատելու եմ»,- վստահեցրեց Սահակյանը: