Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության այսօրվա նիստում Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է և ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին: Ուշագրավ է, որ Կարապետ Գուլոյանի այս նշանակումը հաջորդեց ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ տեղի ունեցած վերջին խմորումներին:
Yerkir.am-ը ԲՀԿ-ականներից փորձեց հասկանալ, թե արդյո՞ք սա փոխհատուցում կամ նվեր է Գագիկ Ծառուկյանին:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը խուսափեց հարցին կոնկրետ պատասխանելուց: «Կխուսափեմ նման գնահատականներ տալուց, քանի որ Կարապետ Գուլոյանը բավականաչափ փորձառու գործիչ է պետական կառավարման համակարգում, համայնքային կառավարման ոլորտում և եղել է շատ հաջողություններ գրանցած քաղաքապետ, քաջատեղյակ է մարզին, և ես ողջունում ու շնորհավորում եմ նրան»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե այս նշանակումը հաջորդեց հայտնի քաղաքական իրադարձություններին, Վահան Բաբայանը պատասխանեց. «Իհարկե, կարող են տարբեր կարծիքներ լինել, բայց նման հարցերում գնահատականներ հնչեցնելու կարիք չունենք: Միայն կարող ենք ողջունել, որ կարող են նման մարդիկ մեր երկրում գնահատվել: Ես կարծում եմ, որ այդ մարզը կգրանցի հաջողություններ բոլոր ոլորտներում ՝ նման ղեկավար ունենալու դեպքում»:
Հարցին, թե գուցե մի օր էլ Գագիկ Ծառուկյանի՞ն ինչ-որ բարձր պաշտոն նվիրաբերեն, Վահան Բաբայանը պատասխանեց. «Ճիշտն ասած` ես այս պահին նման մեկանաբանություններ անելու իմաստ չեմ տեսնում»: