|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պատերազմն ու սպանությունները չեն դադարում Սիրիայում, և սա հատուկ ձեռագիր է, որ իրականացվում է. գնահատելով սիրիահայության ներկայիս վիճակը` լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով` սիրիահայերն այսօր ունի Մայր հայրենիքի ուղիղ օգնության կարիքը, սակայն Հայաստանը` իր թալանված բյուջեով, նրանց օգնել չի կարող: Ըստ Եղիազարյանի, կա մոտ 9 մլրդ 800 մլն թալանված գումար: «Եթե մենք կարողանանք դրա գոնե 10 տոկոսը ետ բերել, կլուծենք սպառազինության, սիրիահայության խնդիրները և մեր խղճուկ բյուջեն ոտքի կկանգնեցնենք, նույնիսկ` հնարավորություն կունենանք մարելու մեր արտաքին պարտքը, որն արդեն 5.5 միլիարդն անցել է: Առանց գումարի մենք այսօր սիրիահայությանը օգնել չենք կարող: Բավական է, որ հանձնարարություններ տրվեն Ազգային անվտանգությանը և հաշված ամիսների ընթացքում այդ գումարները ետ կբերվեն»,- ասաց նա:
Եղիազարյանը նաև հավելեց, որ ՀՀ-ն պարտավոր է իր զավակներին տեր կանգնել, ըստ նրա` գումարները կան, մնում է միայն դրանք թալանչիներից վերցնել և ուղղորդել որտեղ հարկն է:
Անդրադառնալով նույն հարցին` ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը ասաց, որ այսօր իշխանության խնդիրն է գոնե ֆիզիկապես ոչնչացումից փրկել սիրիահայերին, հետո մտածել Հայաստանում նրանց կեցության մասին: Նաև հավելեց, որ չկա այսօր մի սիրիահայ, ով դիմի Սփյուռքի նախարարությանը` Հայաստան գալու համար, և չկարողանա գալ: