Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի ԿԸՀ-ն հրապարակել է Պետդումայի ընտրությունների առաջին տվյալները: Ինչպես տեղեկացնում է «Լենտա»-ն, նախնական հաշվարկների համաձայն՝ առաջատար է իշխող «Եդինայա Ռոսիա»-ն` 44.15% ձայներով, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը՝ 18.39%, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 17.24% ձայն:
Չորրորդ տեղում «Արդար Ռուսաստան»-ն է՝ 6.24%, հինգերորդ տեղում՝ «Ռուսաստանի կոմունիստները»՝ 2.91% ձայնով:
Չնայած տվյալները խիստ նախնական են, այդուհանդերձ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն արդեն հայտարարել է, որ «Եդինայա Ռոսիան» հաղթել է, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե արդյունքները վկայում են ռուսաստանցիների աճող քաղաքական հասունության մասին: