Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հարցեր ուղղեցին նորանշանակ Կարեն Կարապետյանին տնտեսության մեջ առկա մի շարք խնդիրների մասին, մասնավորապես` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հարցրեց «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորության մասին` կա՞ն ներդրողներ, թե՞ ոչ:
Կարեն Կարապետյանը նախ նշեց, որ ծանոթ չէ գործի մանրամասներին, երբ ծանոթանա, կկարողանա պատասխանել հարցին: Սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ, կա խնդիր, որ ներդրողները գալիս են, խոսում, բայց չունեն 10-15 տարվա էներգետիկ կանխատեսում:
«Ուրեմն պետք է նստենք, թուղթ ու գրիչով խոսենք: Մենք երրորդ, չորրորդ փորձն ենք անում` «Նաիրիտ»-ի հետ կապված, որը բյուջեի համար մեծ թիվ է արժենում: Այնպես որ` նոր փորձը ռիսկային է, բայց եթե լինեն տրամաբանական առաջարկներ` ռիսկերը հաշվարկելով, ուրեմն կարելի է համագործակցել այդ ներդրողի հետ: Ես կծանոթանամ գործի հետ, ըստ դրա` կներկայացնեմ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ներդրողները «պետք է հրաժարվեն իլյուզիաներից»: