Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կարծիքով` ճիշտ ուղու վրա ենք, և դա են վկայում արձանագրված ցուցանիշները։ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ իր ելույթում նա նշեց, որ այս տարի գրանցվել է արդյունաբերության աճ՝ 6,2 տոկոս, իսկ Հայաստան այցելություններն ավելացել են 24,3 տոկոսով։
«Սակայն գիտակցում ենք նաև, որ այս ամենը բավարար չէ հայաստանցիների կյանքը լիովին բարելավելու համար։ Դրա համար էլ մի շարք այլ բարեփոխումներ ենք կատարում: Կառավարությունն, օրինակ, վերանայում է երկրում գործող կրթական համակարգը, ինչպես նաև նախաձեռնել ենք հանրային կառավարման ոլորտի ռեֆորմներ։ Բացի այդ՝ որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ»,- ասաց վարչապետը։
Կարապետյանի խոսքով՝ մեզ պետք է առաջադեմ ու զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի ցանկալի ուղղության վրա։ Այս ճանապարհին, ըստ նրա, պետք է լինել ռեալիստ, անկեղծ ու կառուցողական՝ ազատվելով բոլոր տեսակի իլյուզիաներից: «Պետք է պայմանավորվենք մեր հետագա քայլերի վերաբերյալ, գնահատենք մեր թերությունները, տրամադրվենք ու համառորեն փոխվենք»,- նշեց վարչապետը։
Նա տեղեկացրեց նաև, որ աշնանը Հայաստանում նախատեսում են կազմակերպել տնտեսական մեծ ֆորում, որի ընթացքում կխոսվի Հայաստանի տեսլականի մասին, հաջողված փորձերը կքննարկվեն։ Ֆորումը, ըստ նրա, հետագայում կդառնա ամենամյա, և դրան կմասնակցեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերություններ։