Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանում վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ վերջին ժամանակներս ոչ միայն ներհայաստանյան փոփոխությունների, այլ նաև ԼՂ կարգավորման բանակցությունների վերաբերյալ հայ հանրությունը տեղեկանում է արտերկրյա մամուլից:
«Ուզում եմ ասել, որ ԱԺ-ն շարունակում է մնալ չտեղեկացված ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ: Ամռանը կար առաջարկ, որ պատգամավորները հանդիպեն ԱԳ ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կայացավ, բայց շատ կարճ տևեց: Որոշվեց ևս մեկ ընդլայնված հանդիպում կազմակերպել, բայց նման հանդիպում հետո չկայացավ: Եվ պետք է արձանագրենք, որ հանրությունը ԼՂ կարգավորման մասին տեղեկատվություն ստանում է արտերկրյա մամուլից: Սա մի իրավիճակ է, որը պետք է շտկվի, խորհրդարանը պետք է տեղեկություններ ունենա բանակցային գործընթացի բովանդակության վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:
ԼՂ կարգավորման վերաբերյալ հարց բարձրացրեց նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա խոսեց Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մասին, մեջբերեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, որ, ըստ էության, ռազմական փոխօգնության պայմանագիրը պատրաստ է:
«Եթե այդ պայմանագիրը պատրաստ է, ապա ինչո՞ւ այն չի եկել ԱԺ, ինչո՞ւ ենք հերթական անգամ ձգձգում այդ պայմանագրի ստորագրումը, ի՞նչն է պատճառը, որ այս պայթյունավտանգ փուլում խուսափում ենք այս հարցը բերել ԱԺ և քննարկել այն»,- հարցրեց պատգամավորը:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցը կարող են հղել կառավարությանը և այնտեղից ստանալ պատասխան: