Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Առաջին լրատվական»- ի հարցին՝ այս իրավիճակում ԼՂ-ին պե՞տք է սահմանադրական փոփոխությունների գնալ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Արցախի ժողովուրդն ինքն է որոշում իր անելիքը»:
Անդրադառնալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի վերաբերյալ հարցին՝ Ա. Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ Հայաստան – ԼՂ հարաբերությունները ֆորմալացվեն, որովհետև մենք շատ խնդիրներ ենք ունենում այս առումով, շարունակաբար առաջարկել ենք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքվի համաձայնագիր, մեզ վստահեցնում էին, որ հարմար ժամանակը կգա և կկնքվի, և մինչև հիմա չունեինք: Վերջին իրադարձությունները հարկադրեցին գնալ այս քայլին, ՀՀ նախագահը հայտարարեց, որ հանձնարարում է մշակել համաձայնագիրը»:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: