|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ապրիլի 1-4-ը, երբ Ադրբեջանը սանձազերծել էր ռազմական գործողություններ ու վայրագություններ Արցախի դեմ, նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 4-ին ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը համոզմունք էր հայտնել, որ վայրկյան առաջ անհրաժեշտ է ստորագրել այդ պայմանագիրը, որպեսզի ավելի հեշտ լինի աշխատանք տանել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց, որ այդ պայմանագիրը մշակման փուլում է: