կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 15:04
Հասարակություն

Մեր թիկունքում պայմանագրեր են ստորագրվում, չենք կարող հանդուրժել․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ

ՀՀ սահմանների անվտանգության խնդրով մտահոգված մի շարք դաշնակցական գործիչներ այսօր հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում՝ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները հայտնելու համար։
 
«Մեր թիկունքում պայմանագրեր են ստորագրվում՝ սկսած Արցախի հանձնումից մինչեւ Հայաստանի տարածքներ։ Չենք կարող հանդուրժել այս վիճակը»,- Yerkir.am-ի հետ զրույցում  ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը։
 
Նա շեշտեց՝ ամոթալի վիճակի մեջ ենք։ «Տեսեք՝ ուր ենք հասել։ Տավուշից եւ Սյունիքից հանձնում են, Տիգրանաշենի մասին են խոսում, Վայոց ձորը կտրելու են։ Այսպես չի կարող շարունակվել։ Վստահ եմ՝ ինձ նման հարյուրհազարավոր հայեր գիշերները քուն չունեն, ամեն օր մի նոր լուր ենք լսում՝ ի վնաս մեր պետականության, ի վնաս մեր տարածքային ամբողջականության։ Այսպես շարունակել չի լինի։ Ընտրությունները՝ ընտրություններ, բայց չենք կարող հանդուրժել այս վիճակը։ Պետք է թողնի, գնա, իշխանությունը հանձնի փոխվարչապետերից մեկին, պաշտոնանկ անի ՊՆ նախարարին եւ ԳՇ պետին»,- ասաց Սիմոն Սիմոնյանը։
 
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ՝ նշելով, որ Նիկոլը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջները՝ երեք պայմանով. մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և Տավուշի 5 գյուղի հանձնումը դիվանագիտական բառապաշարով  ձևակերպված լինի լղոզված, որպեսզի կարողանա դիմակայել մինչև ընտրությունների ավարտը: 
 
Այսօր Փաշինյանը կառավարության նիստումկ հայտարարեց, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը։
 
Մանրամասները դիտեք տեսանյութում։
 
Լիանա Սարգսյան