|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մի բան է պարզ` համակարգային փոփոխություններ են պետք մեզ, թե չէ`անձերը փոխելով` ոչ մի արդյունքի չենք հասնի. yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ վարչապետի հրաժարականի և նախարարների` հնարավոր փոփոխության մասին, ասաց երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը:
Նրա կարծիքով` շատ բան չի փոխվի, եթե համակարգային փոփոխություններ չլինեն, քանի որ եթե գալու են մարդիկ, ուղղակի մեկը մյուսին փոխելով, նույն թիմից, նույն աշխատաոճով, որևէ հետաքրքիր բան չի կարելի սպասել: Ըստ Բայաթյանի` Հայաստանում, կարծես, ընդունված բան է դարձել` մեր բոլոր կադրերը գնում են Ռուսաստան, հետո գալիս ու անում այն, ինչ «սովորել» են, ուստի առանձանապես մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ սպասվող փոփոխություններից:
«Կարեն Կարապետյանը քաղաքապետ եղած ժամանակ աշխույժ գործողությունների դիմեց, հետո, չգիտես` ինչու, հրաժարական տվեց: Բայց խնդիրն այն է, որ չգիտեմ, թե որպես վարչապետ ինչպիսին կլինի»,- ասաց նա:
Բայաթյանի կարծիքով` այս փոփոխություններն ունեն երկու պատճառ` մեկը հուլիսյան իրադարձություններն են, իսկ մյուսը` ճգնաժամը: Ըստ նրա` այս երկուսն են իշխանությանը ստիպում փոփոխությունների գնալ: «Եթե գլոբալ ինչ-որ փոփոխություններ չլինեն, մենք փակուղու առաջ ենք կանգնելու»,- ասաց Արտավազդ Բայաթյանը: