Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարտադիր կենսաթոշակայինի հետ կապված` ՍԴ-ի որոշումն անգամ ՍԴ-ն ի զորու չէ մեկնաբանել. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը:
Ըստ նրա` ՍԴ-ի որոշումը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել` կա'մ նույնիսկ կառավարական միջավայրում համաձայնության չեն եկել ոչ մի բանի շուրջ, կա'մ անտեղյակ են, կա'մ նրանց համար օրենքը կարևոր չէ և անում են այն, ինչ ձեռնտու է այդ պահին:
«Կամայնություն է, եթե օրենքին հակասում է` ո՞նց կարելի է շարունակել անգամ քննարկումներն այդ մասին: Ասում են` դեռ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, եթե դեռ` նշանակում է` վաղը կհամապատասխանեցնեն` երկու նիստ կանեն, որոշում կընդունեն, ու վերջ, իրենց ձեռքին չէ՞»,- ասաց Բայաթյանը` հավելելով, որ իրեն ամենևին էլ ՍԴ-ի որոշումը չի ուրախացնում, մանավանդ` այն դեպքում, երբ ասում են, որ ոչ թե օրենքն է հակասահմանադրական, այլ օրենքի որոշ դրույթներ: