կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-08 17:39
Հասարակություն

Մեր տղերքի որակն ամեն ազգ չէ, որ ունի. Արտավազդ Բայաթյան

Մեր տղերքի որակն ամեն ազգ չէ, որ ունի. Արտավազդ Բայաթյան

Գալիս է շատ պատասխանատու պահ, և ազգն իր լավագույն կողմը ցույց է տալիս հենց այդ ժամանակ, և այս օրերին նման մի բան կատարվեց. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանն` անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ու հարյուրավոր կամավորների հոսքին:

Ըստ նրա` եթե նույնիսկ պահանջվեր, որ ոչ միայն կամավորները, այլև ամբողջ ազգը ոտքի կանգներ, այդպես էլ կանեինք և այդ չարիքի դեմքը կառնեինք:

«Ես միշտ բարձր կարծիք եմ ունեցել մեր ազգի մասին, բայց, դրան զուգահեռ, ինձ հաճախ ցույց էին տալիս մեր թերությունները` ասելով` բա սրանք ի՞նչ են: Թերություն բոլորն էլ ունեն, բայց պետք է ասեմ, որ աստվածային լավագույն հատկություններից մեկը` կամավոր հարյուրավոր տղերքի մեկնումը, գուցե ենթագիտակցորեն, բայց դրսևորվեց: Մեր տղերքի որակն ամեն ազգ չէ, որ ունի, մենք պետք է ուրախ ու հպարտ լինենք, որ պահպանվել է այս գիծը: Երիտասարդների խիզախությունը, կամքը` սա աստվածային, թաքնված գիծ էր, որն այս օրերին  երևան եկավ»,- ասաց Բայաթյանը:

Ինչ վերաբերում է հակառակորդի` Թալիշում ձեռնարկած վայրագություններին` դաժանորեն սպանել էին խաղաղ բնակիչներին, ապա Բայաթյանը նշեց, որ չնայած չի ցանկանում նացիստական ինչ-որ գնահատականներ հնչեցնել, բայց, այնուամենայնիվ, հակառակորդի գործողությունները շատ բան են պատմում նրա մասին:

«Նայած, թե մարդկանց ուղեղի վրա ինչպես են ազդում` մարդիկ զոմբիանում են, այսինքն` այս մոլորակի վրա կա մի հասարակությունը, որը զոմբիացված է, նրանք ինչ-որ բանի համար կարող են ողջ երկրագունդը պայթեցնել: Համենայն դեպս, ողջ իսլամական աշխարհն է հիմնականում նման վարք դրսևորում: Մենք ինչքան էլ փորձենք արդար լինել` պետք է նշեմ, որ կա իսլամիստների  մի խումբ, որը մարդկանց ուղեղն ամբողջովին դեֆորմացնում է: Չեմ հասկանում` ինչ են ուզում, դա հիվանդության պես մի բան է: Բացի այդ` եթե տվյալ ցեղի, այս ամենին գումարած, նաև քոչվոր ու բարբարոս է, ավելի արագ են արտահայտվում նրա մեջ այս դրսևորումները, որովհետև ժամանակը դեռ չի շտկել նրանց, նրանք չեն զարգացել»,- ասաց Բայաթյանը` հավելելով, որ նման վարքը մարդուց շատ հեռու է` կիսակենդանի-կիսամարդու հատկություն է: