Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հրադադարը խաղաղության պայմանագիր չէ. հրադադարը ընդամենը փաստում է այն մասին, որ ժամանակավորապես երկու կողմերը ինչ-որ համաձայնության են եկել. Yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը` անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում տիրող դեպքերին:
Նրա կարծիքով` այս դեպքում հարցը պետք է իրավական ուժ ստանա:
«Հրադադարը մեզ էլ, ադրբեջանցիներին էլ ձեռնտու էր, որովհետև ո՛չ նրանք են երևելի վիճակում, ո՛չ` մենք: Հրադադարի ընթացքում նրանք փորձում էին ոտքի կանգնել, բայց ոնց որ թե այնքան էլ լավ չի ստացվում դա նրանց մոտ: Կարծում եմ` Ադրբեջանը ներքին քաղաքական լուրջ խնդիրներ ուներ և որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեն` սկսում են զոհեր տալ կամ սուտ հայրենասիրական ոգին արթնացնել` առանց հասկանալու, որ դիմացինն էլ իրավունքներ ունի. կրակելը միայն նրանց «իրավունքը» չի»,-ասաց Բայաթյանը:
Նրա հավաստմամբ` Ռուսաստան էլ, ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ փորձում են իրավիճակը օգտագործել` նրանք բոլորն էլ Ադրբեջանի հետ ինչ-ինչ խնդիրներ ունեն, իսկ Հայաստանն այս առումով կարծես թե չեզոք վիճակում է:
«Կողքից որ նայում ես` այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ոչ մի դաշնակից չունի. իրականում էլ այդպես է: Կարծում եմ, որ Ռուսաստանը ոչ թե շահագրգռված է, որ հարցն արդարացի լուծում ստանա, այլ ցանկանում է ինքն իր զորքերը բերել ու այնտեղ տեղակայել: Ռուսաստանն ուզում է, որ իր ազդեցությունն ունենալ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Հետաքրքիր կլիներ, որ նա չեզոք դիրք գրավեր, դա ուղղակի ծիծաղելի կլիներ: Նա ուզում է ցույց տալ, որ ո՛չ եվրոպացիները, ո՛չ էլ ամերիկացիները այս հարցում չպետք է իրենց «քիթը խոթեն» »,-ասաց Բայաթյանը: