Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2016 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին մտահոգում էր այն հարցը, թե ի՞նչ չափորոշիչներով են գրողներն ընդգրկվում Գրողների միության մեջ, և ինչպես է, օրինակ «Ինչո՞ւ է խրխնջում ձին» պատմվածքը հայտնվել Գրողների միությունում: Զոհրաբյանը նշեց, որ չի հասկանում՝ ինչո՞ւ է պետությունն անվճար տպագրում նման պատմվածքները, այն դեպքում, երբ դրանց 90%-ը ոչ ոք չի գնում, բացի գրողից: Ըստ պատգամավորի՝ երբ ինքը բարձրացրել է հարց, թե պետությունը պետք է տպագրի բացառապես միայն տաղանդավորների գործերը, դժգոհել են, թե ի՞նչ պետք է անեն անապահով ստեղծագործողները: Պատգամավորը հետաքրքվեց` այս փիլիսոփայությունը փոխվելո՞ւ է:
Նախարարը համաձայնեց Զոհրաբյանի հետ, որ խնդիրն իսկապես մտահոգիչ է: «100 տոկոս երկրորդում եմ ձեզ: 2017 թվականին մենք փորձելու ենք մասամբ լուծել խնդիրը, իսկ ահա 2018-ին ամբողջովին խնդիրը լուծելու ենք»,- հայտարարեց Ամիրյանը:
Զոհրաբյանը բարձացրեց նաև «Հայֆիլմի» մասնավորեցման հարցը՝ ընդգծելով, որ այն արդեն երկրորդ անգամ է մասնավորեցվում: Ամիրյանը նշեց, որ այսօր «Հայֆիլմը» որևէ ներդնողի համար հետաքրքիր չէ: «ՀՀ-ում պետք է նկարահանվի գոնե 10 արտասահմանյան ֆիլմ, որ «Հայֆիլմը» հետաքրքիր լինի ներդրողի համար: Այս պայմաններում անհնարին է, որ այն ներդրողի համար հետաքրքիր լինի»,- ասաց նա: