|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ես նման բան չեմ էլ լսել, դա լուրջ ու մեծ վրդովմունք է առաջացնում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն, արցախյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված զինված անձանց կողմից բժիշկների պատանդ վերցնելուն:
Տոնոյանի գնահատականով, օգնություն ցուցաբերելու համար գնացած բժիշկներին պատանդ վերցնելը անտրամաբանական է, անհասկանալի ու անթույլատրելի:
«Հասկանալի է, որ երկուստեք խնդիրներ կան, երկրում վիճակը վատ է, իշխանությունները հարյուր մեղավորություն ունեն, հազարն էլ ես կարող եմ ասել, բայց մեր երկիրը մենք իրավունք չունենք դարձնել Իրաք, Սիրիա, Լիբանան: Մենք փոքր երկիր ենք, եթե սկսենք այս ձևով հարցերը կարգավորել, տասը վայրկյանում փուլ կգանք»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Պատերազմի մասնակից բժիշկն ասաց, որ «նույնիսկ պատերազմի ժամանակ բժիշկ ռազմագերի չենք ունեցել, եղել են դեպքեր, երբ թուրքի ենք վիրահատել»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում