կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-02 21:03
Հասարակություն

Դաշնակցության շարքերը համալրեցին 200 նոր ընկերներ. Լուսանկարներ

Արցախի պետականությանը զորակցող ՀՅԴ քաղաքական հավաքի ժամանակ 200-ից ավելի անձինք` տարբեր տարիքի, հանդիսավոր երդվեցին եւ համալրեցին Դաշնակցության շարքերը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի և Հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու, նորագիրների կնքահայր Կիրո Մանոյանը հայտարարեց, որ սին են այն հայտարարությունները, թե Դաշնակցության շարքերը համալրողներ չկան, նա ընդգծեց, որ վերջին ամիսներին կուսակցության շարքերը 10 տոկոսով համալրվել են:

«Դաշնակցությունից սպասելիք ունենալ պետք չէ. պետք է բավարարվել կատարած  աշխատանքի աղբյուրները տեսնելով»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Նա նաեւ շեշտեց, որ Դաշնակցությունը չի ներում պետության  եւ պետականության դեմ զենք բարձրացնողներին` ով էլ լինի: 

\"\"

\"\"

\"\"

\"\"