|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Մեր տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Ըստ նույն տեղեկությունների՝ մարզպետը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի: Հիշենենք, որ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 2-ին հոսպիտալացվել էր: Մինչև հունիսի 7-ը նա գտնվում էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը մեզ վստահեցրել էր, թե մարզպետն իրեն շատ լավ է զգում, նրա մոտ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել, ուղղակի հազում է, իրեն թույլ է զգում, ինչի պատճառով հակաբորբոքային դեղեր է ընդունում:Չնայած դրան, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Խաչատրյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ արձակուրդ գնաց: Մարզպետարանի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ, որ իր անունը գրվի, երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ մարզպետն արդեն իրեն լավ է զգում և երեկ վերադարձել է աշխատանքային պարտականությունների կատարմանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: