կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-16 13:54
Իրավական

ՀՀ ԱՆ առողջապահության գործակալության պետին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ ԱՆ առողջապահության գործակալության պետին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ ԱՆ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից: Մեզ հայտնեցին, որ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ երեկ էլ, նույն հոդվածի հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ պետական առողջապահության գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին: Նախնական քննության տվյալներով՝ 2012-2014 թվականների ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նրանք չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները և պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ։ Մասնավորապես՝ խախտվել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան մի շարք հրամանների պահանջները։ Արդյունքում՝ ընդունվել են առողջապահության նախարարի հրամաններով հաստատված դեպքերից ավելի քանակության ուղեգրեր, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։ Մեղադրյալների նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։