Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործով այսօր ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, ով առավել հայտնի է որպես Աղալար: Մեր տեղեկություններով՝ Խաչատրյանն արդեն հարցաքննվել է, սակայն ի՞նչ խափանման միջոց է ընտրվել նրա նկատմամբ, դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում բռնություններ էին կիրառվել Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ: Տևական ժամանակ Սյունիքում շրջանառվող տեղեկությունների համաձայն` միջադեպին մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մարզպետի եղբայրը՝ Աղալարը, վերջինիս որդիներն ու մյուս եղբոր՝ Սդղի գԳյոլի տարածքի «նայող» Սերոբի՝ Հոպոպի որդին՝ Մայիս Խաչատրյանը: Վերջինս մի քանի շաբաթ է, ինչ հետախուզման մեջ է:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա առաջաիկայում կհայտնաբերվի: Հիշեցննեք որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա այս գործով մեղադրանք է առաջադրվել արդեն 5 անձի, որոնցից երկուսը մարզպետի ազգականներն են:
Մեր տեղեկություններով ՝ արդեն իսկ պարզվել է, որ միջադեպը հրահրողը եղել է մեղադրյալներից Յուրիկ Մանուչարյանը: Ի դեպ՝ այն անձանց վերաբերյալ, ովքեր հարցաքննության ընթացքում պնդել են, որ որևէ մասնակցություն չեն ունեցել միջադեպին, նախաքննակա մարմինը ձեռք է բերել այնպիսի ապացույցներ, որով հիմնավորվել է նրանց մասնակցությունը: Այդ ապացույցներին է միջադեպի մասնակիցների հեռախոսայինն վերծանուները: