կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-15 17:49
Քաղաքական

Զոհրաբյանը ԸՕ-ի շուրջ լայն կոնսենսուսի հնարավորություն է տեսնում

Զոհրաբյանը ԸՕ-ի շուրջ լայն կոնսենսուսի հնարավորություն է տեսնում

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուսի հնարավորություն է տեսնում:

«Քննարկումները դեռ առջևում են, բայց եթե ես նախկինում որոշակի վերապահումներ ունեի հնարավոր կոնսենսուսի կայացման համար, այս պահին, համենայն դեպս, վերջին շաբաթների քննարկումները տարբեր ֆորմատներում ինձ բերում են նրան, որ ես տեսնում եմ լայն կոնսենսուսի հնարավորություն»,- ասաց նա:

Զոհրաբյանն ընդգծեց՝ իրենց համար շատ կարևոր է, որ ԲՀԿ-ի առաջարկած դրույթն իրականացվի, որը տեխնկապես հնարավոր չէր իրականացնել կարճ ժամանակում: «Մեր առաջարկությունը հետևյալն է` մասնակցել քվեարկությանը միասնական փաստաթղթով, այսինքն՝ նույնականացման քարտով, կարծես թե ընդունելի է իշխանության համար, և կարծես թե կա հնարավորություն գտնելու անհրաժեշտ գումարները` բոլորին մեկ միասնական նույնականացման քարտով ապահովելու համար»,- ասաց նա:

Հարցին` կոնսենսուս հանուն ինչի՞, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց` հանուն նրա, որ ունենանք շատ ավելի լավ Ընտրական օրենսգիրք: «Ունենալ մի օրենսգիրք, որը հնարավորություն կտա հնարավորինս նեղացնելու կեղծարարության սողանցքերը: Բնականաբար, դոնոր կազմակերպությունների համար կարևոր էր, որ այդ առաջարկների փաթեթի շուրջ լինի հնարավորինս լայն կոնսենսուս»,- ասաց նա: