Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության առաջարկով հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում երեք հարց է, որոնցից մեկը Ընտրական օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ ցանկանում է պարզություն մտցնել ԸՕ հարցում կոնսենսուսի ձեռք բերման մասով: «Եթե ԸՕ հարցում կոնսենսուս ձեռք բերվի, դրան պետք է հետևի արտահերթ նիստ, որը կամրագրի այդ փոփոխությունները ԸՕ-ում: Ակնհայտ է, որ այս արտահերթ նիստով հնարավոր չի լինի, ժամանակային առումով, այդ հարցը լուծել, ուրեմն ինչպե՞ս է իշխող ուժը պատկերացնում այդ կոնսենսուսի իրականացումը»,- հարցրեց նա:
Հարցին պատասխան չհնչեց:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկրորդ ընթերցումից հետո ԸՕ նախագծում արվել են մի շարք խմբագրական շտկումներ, վրիպակների ուղղումներ, որոշ նախադասությունների վերաշարադրում և այլն:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մինչ քվեարկությունը հիշեցրեց, որ, ըստ Սահմանադրության համապատասխան հոդվածի, ԸՕ-ն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր ձայների երեք հինգերորդով:
Վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա ասաց, որ դեմ են քվեարկելու ԸՕ-ին` ըմբռնումով, որ կշարունակվեն աշխատանքները կոնսենսուսի ձեռք բերման ուղղությամբ:
ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հրանտ Բագրատյանը նշեց, որ իշխանությունը, ինչպես միշտ, նեղացնում է ընդդիմությանը, ուստի դեմ է քվեարկելու ԸՕ-ին:
Այսպիսով՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ԸՕ-ն ընդունվեց: