Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն ամեն օր չէ, որ պետք է ստուգումներ իրականացնի գազալցակայաններում: Նախարարը, անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած` գազալցակայաններում պայթյուններին, նշեց, որ խնդիրը հավանաբար, այն է, որ գազալցակայանների աշխատակիցները փորձում են գազաբալոնները լիցքավորել թույլատրելիից ավելի չափով, ինչն էլ հանգեցնում է դժբախտ պատահարների:
Դիտարկմանը, որ Հայաստանում գազալցակայաններ ունեն ինչպես ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Իմ վարչապետը գազալցակայան չունի: Գագիկ Ծառուկյանը կարող է ունի, բայց ես չգիտեմ ու ինձ չի էլ հետաքրքրում»:
Նախարարը միաժամանակ նշեց, որ գազաբալոնների` վերջին շրջանում ակնհայտ դարձած խնդիրները նաև այն բանի հետևանք են, որ ՀՀ մեքենաների 60-70 տոկոսը գազով են աշխատում: Հարցին, թե ո՞ւմ բացթողնման հետևանք են գազաբալոնների պայթյունները, նա պատասխանեց. «Ես գտնում եմ, որ բալոնները լիցքավորողները շատ են լիցքավորում և խնդիր առաջացնում: Նրանց կարծիքով` որքան շատ լցնեն, այնքան իրենց մոտ ավելի շատ կգնան»: