|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Եիցյանը շարունակելու է աշխատել այնպես, ինչպես աշխատել է նախկինում: Այս մասին նախարարն ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Մենք տարբեր երկրների հետ աշխատում ենք և մեր առջև դրված խնդիրները բոլորս միասին փորձում լուծել»,- ասաց նա:
Հարցին, թե նոր վարչապետը առաջադրե՞լ է նոր խնդիրներ, Երիցյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, այո, բայց մենք մեր խնդիրները զեկուցել ենք և գնում ենք առաջ»:
Խոսելով կոնկրետ խնդիրների մասին՝ նախարարն ասաց, որ դրանք վերաբերում են 9-11 ծառայությանը, ճգնաժամային կառավարման ծառայությանը, ազգաբնակչության օգնությանը և այլն: «Մի խոսքով` ԱԻՆ-ն իր առջև դրված խնդիրները ինչպես կատարել է, այնպես էլ կատարելու է»,- ասաց նա: