|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դրական քայլ է համարում սրտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունների միավորումը, քանի որ օպտիմալացման գործընթաց է ընթանում, բացի այդ` միավորումը համարում է երկու նախարարությունների համագործակցության գործընթաց:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ յուրաքանչյուր մարզում քաղաքացիական պաշտպանության ղեկավար է մարզպետը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի կարևոր գործառույթներ մարզերում, օրինակ` աղետների ռիսկերի նվազեցում, սեյսմիկ ծառայություն, հիդրոմետ, հակակարկտային ծառայություն:
«Ճիշտ է` շատ դժվար նախարարություն է լինելու, հեշտ չի այդ նախարարությունը կառավարել»,- ասաց նախարարը:
Հարցին` եղե՞լ է առաջարկ, որ հենց ինքը ղեկավարի միավորված նախարարությունները, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Կհամաձայնեմ, եթե նշանակեն, պետք է աշխատեմ: Առայժմ նման առաջարկ չի եղել»:
Yerkir.am-ի այն հարցին` դժվար չի՞ լինի տարածքային կառավարում էլ իրականացնել, հաշվի առնելով, որ անձամբ նախարարը միշտ ավելի շատ սիրել է իր գործը, այսինքն` արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքները ղեկավարելը, Արմեն Երիցյանը պատասխանեց. «ԱԻՆ-ը սիրում եմ` որպես իմ բալիկի, որին փոքրից մեծացրել եմ: հիմա նախարարությունների միավորման կայացումը նույնպես ժամանակի հարց է»,- ասաց նա:
Նախարարը դժվարացավ ասել, թե ներքին գործերի նախարարություն ձևավորելու պարագայում, ո՞ր ծառայությունները կլինեն այդ նախարարության ներքո: