|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիան Գերմանիայի համար վստահություն ներշնչող գործընկեր չէ. կարծում է գերմանացիների 91 տոկոսը: Այս տվյալն է գրանցվել ARD հեռուստաընկերության համար Infratest dimap ընկերության անցկացրած հարցման արդյունքում. հայտնում է
РИА Новости-ն: Ընդ որում` ապրիլին այդ թիվը 12 տոկոսով փոքր է եղել:
Թուրքիան հուսալի գործընկեր է համարում հարցվածների 7 տոկոսը` 10 տոկոսով պակաս, քան ապրիլին:
Անկարայի հանդեպ անվստահությունն է հավանորեն պատճառը, որ, գերմանացիների 89 տոկոսի կարծիքով, Գերմանիան չպիտի զիջումների գնա Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու հարցում, նույնիսկ` եթե փախստականների հարցով գործարքը խափանվի:
Գերմանացիների մեծ մասը նաև հավանություն է տվել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. հարցվածների 74 տոկոսը խորհրդարանի որոշումը ճիշտ է համարել: