|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսանի ներկայացրած նախագծի վերաբերյալ եզրակացությունը: Պատգամավորն առաջարկում էր, որ պետությունը երաշխավորի 18 տարին լրացած` պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծելով համապատասխան բանկ:
Կառավարությունը մերժեց նախագիծը` հիմնավորելով, թե սեռաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կարգավիճակի հետ կապված հարաբերությունները հակասում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին: Կառավարությունը նաև էթիկական նորմերի հետ կապված խնդիր է տեսնում: