|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Քաղծառայող դառնալու մրցույթի կանոններում որոշ փոփոխություններ են կատարվել: Այսուհետեւ գլխավոր, առաջատար եւ բարձրագույն պաշտոնների զբաղեցման մրցույթը անց չէ կացվելու «կողմ» եւ «դեմ» քվերակության սկզբունքի հիման վրա, ինչպես նախկինում էր: Մրցույթի մասնակիցները գնահատվելու են 100 բալանոց սանդղակով:
«Առավելագույնս բարձր միավոր ստացած երեք մասնակիցները կհամարվեն մրցույթի հաղթող: Իսկ նրանցից մեկին էլ որեւէ պաշտոնում նշանակում կանի դրա իրավասությունն ունեցող պաշտոնատար անձը»,- ասաց ՀՀ Քաղացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է կրտսեր պաշտոնյաների սերտիֆիկացման գործընթացին: Այսուհետեւ երեք ամիսը մեկ անգամ կրտսեր պաշտոնյաների համար անց է կացվելու թեստավորում, որի դրական շեմը հաղթահարած մասնակիցները ստանալու են վկայականներ:
Այս վկայականները ուժի մեջ են լինելու մեկ տարի, և այդ մեկ տարվա ընթացքում վկայական ունեցող մասնագետը կարող է դիմել ցանկացած մարմնի համապատասխան պաշտոնում աշխատելու համար:
Իսկ մրցույթի շեմը կհաղթահարեն նրանք, ովքեր կկարողանան պատասխանել տրված հարցերի նվազագույնը 70 տոկոսը: