կարևոր
1459 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-23 18:49
Քաղաքական

Լավ է չեն ասում՝ դելիմիտացիա անենք, տենանք ինչքան տարածք է մնում, դրա պատմությունը գրենք․ Աշոտյան

Փաշինյանը փորձում է փոխել հայ ժողովրդի անցյալը, ներկան, որ իշխի ապագայում։ Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Սա հայ ժողովրդի իրական թասիբի խնդիրն է։ Որովհետեւ փոխում են ոչ միայն ղարաբաղցիների պատմություն, մշեցիների, սասունցիների պատմությունը, այլ ամբողջ հայ ժողովրդի պատմությունը։ Հայ ժողովրդի պատմությունը սարքում են տարածքի պատմություն։ Լավ է չեն ասում՝ դելիմիտացիա անենք, տենանք ինչքան տարածք է մնում, դրա պատմությունը գրենք» ,-ընդգծեց Աշոտյանը։

Մանրամասն՝ տեսանյութում