Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստն է: Այն վարում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվում է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս հարցն արդեն չորրորդ անգամ են քննարկում, և ՀՅԴ տեսակետը մնացել է նույնը:
«Մենք միշտ հիմնավորել ենք մեր «կողմ» քվեարկությունը: Մենք բոլոր այս նախաձեռնություններին միշտ կողմ ենք քվեարկել` ասելով, որ երբեք չենք կարող դեմ լինել Ղարաբաղի ճանաչմանը, բայց դա պետք է միասնական լինի, միակողմանի չպետք է լինի: Բանակցողները հստակ պետք է ասեն, թե երբ է դա կատարելու պահը: Սա մեր զինանոցում պետք է միշտ ունենանք, և այն միջանկյալ քայլը, որը կարող է դրա լուծումներն ապահովել, Ղարաբաղի հետ դաշինք կնքելն է: Համարում ենք, որ այդ հարցը հրատապ պետք է բերվի օրակարգ»,- ասաց նա: