| 
                            Փոխարժեքներ
                                                        28 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 | 
| EUR | ⚊ | € 445.5 | 
| RUB | ⚊ | ₽ 4.814 | 
| GBP | ⚊ | £ 510.64 | 
| GEL | ⚊ | ₾ 140.8 | 
 10327 դիտում,
        
            10327 դիտում,  6 ամիս առաջ - 2025-04-20 10:48
            6 ամիս առաջ - 2025-04-20 10:48  
         
                
            Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին հայտարարել է զինված ուժերի զինանոցում սեփական արտադրության, արհեստական բանականության վրա հիմնված, հույժ գաղտնի զենքի առկայության մասին, տեղեկացնում է Mehr-ը։
«Մենք ամենաժամանակակից զենքերն ունենք, որոնցից մի քանիսը գաղտնի են կամ նույնիսկ հույժ գաղտնի: Դրանք չափազանց բարդ, արհեստական բանականության կիրառմամբ համակարգեր են: Չնայած դրանք դեռ դասակարգվում են որպես սովորական զենքեր, սակայն դրանց հնարավորությունները բացառիկ են», – շաբաթ օրը հայտարարել է բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին, որի խոսքն է մեջբերել PressTV-ին:
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է, որ այդ համակարգերը հրապարակայնորեն չեն բացահայտվել ռազմավարական նկատառումներից ելնելով, սակայն լիովին աշխատունակ են:
Հեյդարին նշել է ցամաքային զորքերում նշանակալի ձևափոխումների մասին Իրանի և Իրաքի 1980-88 թվականների պատերազմի ժամանակներից հետո, ինչի շնորհիվ դրանք ավանդական կառուցվածքից վերածվել են ժամանակակից, դինամիկ և բարձր շարժունակ զինված ուժերի:
«Այսօր մեր ցամաքային ուժերը կարող են արագ տեղաշարժվել, ունեն բարձր մանևրելու կարողություն, հարձակողական լիարժեք ներուժ և ունակ են արագ միջամտության»,- ասել է նա։