|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Պետքարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ զինանոցում առկա միջուկային զենքի քանակը՝ հայտարարելով, որ դա կնպաստի նման զենքի տարածումը վերահսկելու գլոբալ ջանքերին:
Գերատեսչության տվյալներով՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ամերիկյան զենքերի քանակը կազմել է 3750 միավոր: Ավելի պակաս, քանի մեկ տարի առաջվա 3.805 միավորից եւ 2018 թվականի 3.785 միավորից:
Դեռեւս 2003 թվականին ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվը կազմում էր 10.000-ից մի փոքր ավելի: Դրանց թիվը գագաթնակետին էր հասել 1967 թվականին՝ 31.255 միավոր:
Վերջին անգամ ԱՄՆ կառավարությունը հրապարակել է իր պաշարների մասին տվյալները 2018 թվականի մարտին, երբ հայտարարել է, որ դրանց ընդհանուր թիվը կազմում է 3.822՝ 2017 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ: Սա Թրամփի վարչակազմի սկզբում էր, որը այնուհետեւ գաղտնի է պահել թարմացված թվերը: