|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Եվրոպայում փախստականների հարցը լուծելու նպատակով Թուրքիային խոստացված 6 մլն եվրոն հնարավոր է տրվի Հունաստանին, եթե Թուրքիայի նախագահը ձախողի գործարքը. ըստ РИА Новости-ի` գրում է գերմանական Bild-ը:
Պարբերականի տվյալներով` Եվրամիության մի քանի երկրների վարչապետեր ներկայումս քննարկում են Թուրքիայի հետ փախստականների հարցով համաձայնագրի այլընտրանքը, քանի որ հիմքեր ունեն ենթադրելու, որ գործարքը կարող է չեղարկվել Թուրքիայի կողմից:
Եթե Էրդողանը փախստականների առաջ դարձյալ բացի դեպի Եվրոպա ճանապարհը, որպես նրանց ընդունելու հիմնական կետ կարող են լինել հունական կղզիները, այդ դեպքում դրանց և մայրցամաքային Հունաստանի միջև լաստանավային հաղորդակցությունը կդադարեցվի: Կղզիներում կքննարկվի փախստականներին ապաստան տալու հարցը, և հենց այնտեղից հետ կուղարկվեն նրանք, ովքեր մերժում կստանան:
Այդ դեպքում, ըստ գերմանական պարբերականի, Թուրքիային խոստացված գումարը կստանա Աթենքը:
В этом случае сумма, обещанная Турции, может достаться Афинам, подчеркивает издание.