Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու մասին ՀՅԴ հայտարարությունը, որով ՀՅԴ-ն, ելնելով երկրում ստեղծված աղետալի վիճակից, պահանջում է ԱԺ հատուկ նիստ գումարել՝ կոնկրետ օրակարգով։
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը նշեց, որ թեպետ ծանոթ չէ հայտարարությանը, բայց հաշվի առնելով որ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչն է, առաջարկում է , որպեսզի արտախորհրդարանական բոլոր ուժերը փորձեն մեկ նպատակի շուրջ ճշտել իրենց կարծիքները, դարձնել մեկ օրակարգ և այդ օրակարգով հանդես գալ՝հաշվի առնելով ժամանակի սղությունը, արտակարգ դրությունը: «Կարծում եմ, այդ դեպքում նպատակարմար կհամարենք կոնկրետ այդպիսի խնդիրներին անդրադառնալը, եթե դրանք կոնսենսուսային են ընդդիմության շրջանակներում:
Կարծում եմ, արդյունավետ աշխատելու տարբերակը դա է, ոչ թե բոլոր առաջարկներին և բոլոր պահանջներին անդրադառնալը: Պարզ է, որ իշխանությունը զուտ ֆիզիկապես ժամանակ չի կարող ունենալ բոլորի առաջարկներին հատ-հատ անդրադառնալու կամ բոլորի պահանջները, խնդրանքներն ի կատար ածելու: Այնպես որ, ելնելով նպատակահարմարությունից, կարծում եմ, պետք է մի քանի հարցերի շուրջ տարբեր քաղաքական ուժեր համախմբվեն և այդպես տեսնենք օրակարգի կարևորությունը»:
Դիտարկմանը, որ ՀՅԴ-ն ներկայացնում է արտակարգ նիստ գումարելու 3 հիմնական պատճառ՝ քննարկել և ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին, սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից՝ պատասխանատվության կանչել ձախվողած բոլոր պաշտոնատար անձանց, գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ և արդյունավետ ձևով կկասեցնեն համավարակի տարածումը և կկանգնեցնեն տնտեսության փլուզումը, պատգամավորը պատասխանեց. «Իմ կարծիքով այդ բոլոր կետերը ժամանակավրեպ են: Այս պահին գնահատականներ տալու ժամանակը չէ, այն, անշուշտ, գալու է: Համարում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված գործողությունների գնահատականը պիտի տրվի ոչ թե ընթացիկ, այլ կորոնավիուսի դեմ պայքարը արդյունավետ ավարտելուց հետո: Արդյունքները կերևան, և ըստ այդմ գնահատական կտրվի: Առաջարկում եմ գնահատական տալու մասին խոսակցությունները տեղափոխենք կորոնավիրուսի հաղթահարումից հետո»:
Մանրամասները՝ տեսանյութում.