|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էմդոն Մարուքյանն անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի այն հայտարարությանը, թե իր օգնականի նկատմամբ վենդետա է իրականացվում: Նա նշեց, որ եթե Պողոսյանն այդպես է կարծում, կարող է համապատասխան ընթացակարգերով այս հարցին ընթացք տալ:
«Գործող գլխավոր դատախազը ՀՀԿ-ի կողմից ներկայացված և ընտրված դատախազ է, Քննչական կոմիտեի ղեկավարը, ՀՔԾ ղեկավարը` նույնպես, հետևաբար` այնպես չի, որ եթե մի խնդիր լինի, այս մարմինները չեն գործի և համապատասխան ընթացակարգերով իրավական գնահատականներ չեն տա: Նաև չեն կարող ասել, որ` դուք եկաք, բոլոր իրավապահ համակարգի ներկայացուցիչները փոխվեցին, ու հիմա մենք հետապնդվում ենք»,- ասաց պատգամավորը։
Մարուքյանը նշեց, որ ոստիկանության պահանջը եղել է պարզել, թե ովքեր են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառել, ու այդ մասով միջոցներ են ձեռնարկվել։ Նրա խոսքով` բոլոր նրանք, ովքեր մեղավոր լինեն` անկախ նրանից, թե ում եղբայրը կամ օգնականը կլինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Դա անձնավորված չէ։ Բոլորը օրենքի առջև հավասար են»,- հավելեց պատգամավորը։