կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-03 15:59
Հասարակություն

Երեք պատճառ, թե ինչու Բաքուն ակտիվացավ. Սերժ Թանկյան

Երեք պատճառ, թե ինչու Բաքուն ակտիվացավ. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտական գործողություններին՝ նշելով դրան հանգեցրած 3 զարգացումները։

 Իր «ֆեյսբուքյան» էջում գրառում կատարած հայտնի երաժիշտն առաջին հերթին անդրադարձել է ԱՄՆ Հավայի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչմանը: «Արցախի ճանաչումը կարող էր տանել նրան, որ Ադրբեջանը հավատար, որ ժամանակը վերջին հաշվով իրենց դեմ է ` Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում»,-գրել է Թանկյանը: Որպես երկրորդ զարգացում Թանկյանը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «ԱՄՆ պետքարտուղարի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (կոռումպացված բռնապետ, ով նավթային հարուստ ռեժիմը ժառանգել է իր հորից) շփման գծում բռնության գործածելուց ժամեր առաջ, հնարավոր է` Ալիևին զգացնել են տվել, թե ԱՄՆ-ն աչք կփակի Ղարաբաղը բացահայտ ագրեսիայով վերցնելու` Ադրբեջանի քայլի վրա»,- գրել է Թանկյանը:

Իսկ որպես երրորդ զարգացում Թանկյանը ներկայացրել է Շվեյցարիայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ հավելելով, որ չնայած երկու կողմերը միմյանց են մեղադրում ագրեսիայի մեջ, իր համար պարզ է, որ ադրբեջանցիներն օգտագործել են անակնկալի բերելու պահը, նախահարձակ են եղել և պնդում են, թե հող են վերցրել: «Նավթի հետույքը համբուրելը պատերազմ չէր հրահրի, ճի՞շտ է, ոչ»,- եզրափակել է Թանկյանը: