կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 18:57
Հասարակություն

ՔՏՀԱՏՄ-ն մշտադիտարկել է հանրային տրանսպորտը Երևանում, Գեղարքունիում և Վայոց ձորում

ՔՏՀԱՏՄ-ն մշտադիտարկել է հանրային տրանսպորտը Երևանում, Գեղարքունիում և Վայոց ձորում

COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել մշտադիտարկումներ  և վերահսկողական աշխատանքները հանրային  տրանսպորտի անվտանգ գործունեության  նկատմամբ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, մարտի 17-ին մայրաքաղաք Երևանում դիտարկվել է 80 տրանսպորտային միջոց, կազմվել 17 վարչական արձանագրություն, որոնք բոլորն էլ վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։

Գեղարքունիքի մարզում Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները համաճարակի կանխարգելման միջոցառումներ և մշտադիտարկումներ են կատարել 13 տրանսպորտային միջոցի նկատմամբ, իսկ Վայոց ձորի մարզում դիտարկվել է  6 ներմարզային և 1 միջմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների գործունեությունը։

Ըստ աղբյուրի՝ երթուղիները սպասարկող ընկերություններին Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել են իրազեկող բնույթի ցուցումներ՝ հանրային տրանսպորտում համավարակի կանխարգելման միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև ախտահանիչ նյութերի առկայության, վարորդների և ուղևորների կողմից պարտադիր դիմակ կրելու վերաբերյալ։

ՔՏՀԱՏՄ-ից հայտնում են, որ տեսչական մարմինների կողմից վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։