կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 15:47
Քաղաքական

ՀԱԿ-ն ՕԵԿ-ին բազմաթիվ մեղքերի մեջ է մեղադրել, իսկ հիմա… Լյուդմիլա Սարգսյան

ՀԱԿ-ն ՕԵԿ-ին բազմաթիվ մեղքերի մեջ է մեղադրել, իսկ հիմա… Լյուդմիլա Սարգսյան

ՎՍԴՀԿ նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի պահվածքին, մասնավորապես` հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ավտորիտարիզմի կնքահայրն է, հայտարարեց. «Զարուհի Փոստանջյանը շատ կոնկրետ խնդիր ունի և փորձում է այդ խնդիրը լուծել` այս կամ այն վաստակաշատ քաղաքական գործիչներին, պետական գործիչներին հարվածելով: Ես չեմ կարծում, որ ընդդիմության մեջ քո տեղն ամրացնելու համար պետք է ուրիշներին հարվածես: Ես կարծում եմ` ավելի ազնիվ մոտեցում է, երբ դու քո տեսակով, քո սկզբունքներով, քո քաղաքական տեսլականով կարողանում ես քո սեփական իմիջը ձևավորել, այլ ոչ թե՝ անպայման մեկ ուրիշին ոչնչացնելու գնով: Հետևաբար՝ Զարուհի Փոստանջյանի քաղաքական պահվածքն ինձ համար երբեք ընդունելի չի եղել` դա վերաբերի Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ մեկ ուրիշի մասին հայտարարություններին: Ես նման վարքագծի մարդ չեմ և, ուրիշներին հարվածելով, չեմ փորձում երևալ քաջ, ամենա-ամենաընդդիմադիր և դրանով ինչ-որ տեղ նաև ձայներ ապահովել այն հատվածի շրջանակներում, ովքեր քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում»:

Պատգամավորն անդրադարձավ նաև տարածված լուրերին, թե ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ն առաջիկայում դաշինք կկազմեն: «Կարծում եմ՝ սա ուղիղ հաստատում է այն միտքը, որ քաղաքական դաշտում հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ չկան: Բայց ինձ համար մի քիչ դժվար է պատկերացնել ՀԱԿ-ՕԵԿ համագործակցությունը, քանի որ ՀԱԿ-ն ՕԵԿ-ին բազմաթիվ մեղքերի մեջ է մեղադրել, և չգիտեմ՝ ինչ կերպ կընկալվի հանրության կողմից, եթե նման համագործակցությունը կյանքի կոչվի»,- ասաց նա: