կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 14:45
Տարածաշրջան

Թուրքիայի սկանդալային հայտարարությունը՝ Բրյուսելում պայթյունների մասին

Թուրքիայի սկանդալային հայտարարությունը՝ Բրյուսելում պայթյունների մասին

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների մասին սկանդալային հյատարարությամբ է հանդես եկել:

Ըստ «Ակօս»-ի՝ Բելգիայում իրար հաջորդած պայթյունների մասին ուղիղ եթերով ելույթ ունեցած թուրք նախարարը հիշեցրել է, որ «Բելգիան թույլ էր տվել, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության դրոշներն իր երկրում ծածանվեն», ինչն էլ վիրավորել էր իրենց:

«Ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ-ին միշտ պետք է առանձնացնել, սակայն երկրներ կան, որ չեն պայքարում այնքան, ինչքան հարկավոր է»,- ասել է Բոզքըրը՝ մեղադրելով Բելգիայի կառավարությանը ՔԲԿ-ական «ահաբեկիչներին» քարոզչություն անելու թույլտվություն տալու համար:

Բացի թուրք նախարարից, մի շարք թուրքական կայքեր ևս սկանդալային արձագանք են տվել Բրյուսելում տեղի ունեցած պայթյուններին: Yeni Şafak և Star թերթերը պայթյունների մասին լուրերը վերնագրել են` «Պայթյուն՝ Բրյուսելում, որը գրկաբաց ընդունել էր ՔԲԿ-ին»: