Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կողմից ներկայացված` «ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող` ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին դիմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ պետությունը չէ, որ պետք է գնահատի ստեղծագործողի աշխատանքը: «Շքանշաններն ու կոչումները տալիս են այն հասարակություններում, որտեղ չկա մրցակցություն»,- ասաց նա և հավելեց, որ չպետք է կաշկանդել ստեղծագործողին. պետությունը, այս կոչումները տալով, կաշկանդում է ստեղծագործողին: «Հարուստ է երկիրն ազատ մարդկանցով, ազատ միջավայրով: Մարդուն ստեղծագործելու ազատ միջավայր տվող պետությունը լավագույն նվերն է հասարակությանը: Կոչումներ տալով մտավորականին` պոկում են նրան հասարակությունից ու բերում են դեպի իշխանություն: Եկեք ազատ մարդուն կաշկանդող համակարգից ազատենք. սա ոչ մի լավ բանի չի բերում: Պատգամավորները կարող էին այսքան չըմբոստանալ, եթե չլինեին վերջին օրինակները»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով Արմենչիկին վաստակավոր երգչի կոչում տալու հանգամանքը: «Եթե իսկապես արժանավորները ստանային, այսպիսի ըմբոստություն չէր առաջանա: Հիմա դիմում եմ լրագրողներին: Ո՞վ է վաստակավոր լրագրողի կոչում ստանում: Նա ով լավ քծնեց, ով լավ հայհոյե՞ց: Ինչո՞ւ եք մարդուն ասում` արի, ես քեզ տիրություն անեմ, պետության սահմանած արտոնություններից օգտվի, և գիտե՞ք` իսկապես, մի մասը կուզի քծնել, մի մասը կուզի, որ իսկապես իր վաստակը գնահատվի: Թողեք մարդիկ ազատ ստեղծագործեն»,- ընդգծեց Մանուկյանը և հեգնանքով հավելեց, որ կարելի է նաև պրոֆեսիոնալ քանդողի կոչում սահմանել: