կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-05 12:59
Մշակույթ

Ռազմիկ Ամյանը հրաշալի երգիչ է և վաղուց էր արժանի վաստակավորի կոչմանը. Արմեն Ամիրյան

Ռազմիկ Ամյանը հրաշալի երգիչ է և վաղուց էր արժանի վաստակավորի կոչմանը. Արմեն Ամիրյան

Ռազմիկ Ամյանը հրաշալի երգիչ է և վաղուց էր արժանի վաստակավորի կոչմանը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` խոսելով երգչի` վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու մասին:

Նա նշեց, թե քննարկման առարկա դարձնել տաղանդավոր, շնորհաշատ և հանրության մեջ վաստակ ունեցող մարդու պատվավոր կոչումը առնվազն կոռեկտ չէ: «Կոչումները, որոնք շնորհվեցին մայիսի 28-ին, արժանի մարդկանց տրվեցին, նրանց, ովքեր ունեն վաստակ մշակույթի ոլորտում»,- ասաց նախարարը:

Հարցին, թե Ռազմիկ Ամյանի վաստակը ո՞րն է, Ամիրյանը պատասխանեց. «Դուք չգիտե՞ք, ուրեմն` դուք լավ չեք հետևում նրա գործունեությանը: Նա զարգացրել է կատարողական արվեստը և բավականին լուրջ դերակատարում ունի այդտեղ: Նա հրաշալի երգիչ է` լավ ձայնային տվյալներով, և եթե այսօր երգիչներն ինչ-որ տեղ շեղվում են իրենց նախանշված ուղուց, գալիս է այն խնդրից, որ պետք է կարողանանք ստեղծել այն դաշտը, որ էստրադայում, դասականում, ջազում, մարդիկ, կարողանալով մնալ իրենց ոճի մեջ, դրամ վաստակեն: Խնդիրն այն է, որ օրենքով ստեղծել այն դաշտը, որ մարդիկ չգնան 6/8-ի դաշտ»:

Yerkir.am-ի հարցին, որ եթե միայն արժանիներին են տալիս կոչումներ, ինչո՞ւ են դրանք այդքան քննարկվում և ցավագին ընդունվում, նախարարը պատասխանեց` որովհետև բոլորին թվում է` իրենք վաստակավոր են: «Բայց վաստակավոր են նրանք, ովքեր ստանում են»,- նշեց նա: