|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Lenta.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է նաև ներկայումս Թուրքիային պատկանող հայկական պատմական հողերը Հայաստանին վերադարձնելու մասին իր՝ վերջերս արված հայտարարությունը: Նա նշել է, որ դա հնարավոր է, սակայն հայերը պետք է որոշեն:
«Թող հայերը որոշեն։ Ինչպե՞ս են քրդերը պայքարում իրենց պետությունը ստեղծելու համար։ Զենքը ձեռքին։ Այդպես էլ հայերը թող օգտագործեն դիվանագիտական, տնտեսական, քաղաքական կամ ցանկացած այլ միջոցներ։ Ի վերջո, նրանք հավանաբար ստիպված կլինեն զենքով վերադարձնել իրենց հողերը»,- ասել է նա:
Հարցին՝ կարո՞ղ է ՌԴ-ն աջակցել հայերին այդ հարցում, Ժիրինովսկին պատասխանել է. «Իհարկե, կարող ենք և՛ Հայաստանին աջակցել, և՛ քրդերին, և՛ հույներին, և՛ բուլղարացիներին, և՛ սիրիացիներին։ Նրանք բոլորն ատում են Թուրքիային։ Թուրքիան շրջապատված է հակառակորդներով: Թուրքիայի վերջը եկել է... Այն կպառակտվի»,- ասել է նա։