Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ծրագրերի մասին, իսկ Փաշինյանը ունի՞ որևէ ծրագիր հայերի Արցախ վերադարձի համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում Արցախի բռնի տեղահանված բնակիչների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի հարցի լուծումը։
«Ինչպե՞ս է Մոսկվան տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը․ իսկ ինչպե՞ս է դա տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, ունի՞ որևէ ծրագիր»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, թե Ադրբեջանն այդպիսի ծրագիր, առաջարկներ ունի և հրապարակել է, ինքը դա է տեսել։
«Եթե որևէ ծրագիր կա՝ ձևակերպված Հայաստանի վարչապետի կողմից, ապա ես հաճույքով դրան էլ կծանոթանայի և կմեկնաբանեի այն։
Ինչու՞ եք այլ պետության ներկայացուցչին հարց ուղղում այն մասին, թե ինչպես ենք մե՛նք դա պատկերացնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։