կարևոր
1885 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-12 14:00
Հասարակություն

Փաշինյանից պահանջ ունենք․ ինչի՞ չի խոսվում հայերի վերադարձի մասին Ադրբեջան․ Ժասմինա Ղևոնդյան

«Միասին» այլընտրանքային  հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը ՀՀ կառավարության շենքի  դիմաց հանրային շտապ հավաք է անցկացնում՝ ներկայացնելով  պահանջագիր, որով կառավարությունից  պահանջում են դիվանագիտական միջազգային օրակարգ դարձնել «Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնիկ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության մասին» հարցը։
 

Ակցիային ներկա Ժասմինա Ղևոնդյանը լրագրողներիմհետ զրոյցում ասաց․ «Ոչ հավաստի թիվ է ներկայացվել միշտ՝ 600-700 հազար, հավանաբար, նկատի առնելով միայն Հայաստան տեղափոխվածների թիվը։ Բայց շատերը այլ ճանապարհներով հեռացել և հաստատվել են տարբեր երկրներում»: