|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ գյուղատնտեսական վարկերին` ասելով, որ կառավարությունը պետք է գործուն միջոցառումներ ձեռնարկի այդ վարկերի բեռը թեթևացնելու համար: Ըստ պատգամավորի` պետք է պարզել` տույժ ու տուգանքնե՞րն են այդ բեռի պատճառը, թե՞ կառավարության ստեղծած միջավայրը:
«Կառավարությունը պետք է ձեռք մեկնի գյուղացիներին, որովհետև բանկերը մասնավոր են, բարդ է նրանց միջամտել այս գործում, բայց կառավարությունը պետք է հետաձգի այդ վարկերն ու թեթևացնի գյուղացիների վրա դրված բեռը»,- ասաց Միքայել Մելքումյանը: Պատգամավորը եզրակացնում է, որ պետական աջակցություն պետք է լինի, և դա պետք է արվի օրենքների ձևով, ոչ թե կառավարությունը ժամանակ առ ժամանակ մտածի՝ աջակցի՞, թե՞ չաջակցի:
Հիշեցնենք, որ երեկվանից ԲՀԿ-ն ռազմավարություն է փոխել, մասնավորապես` Միքայել Մելքումյանը սկսել է քննադատել կառավարությանը: