կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 15:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ նորմալ եմ համարում՝ ԲՀԿ-ն և «Հայրենիքը» բազմիցս հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին․ Սաղաթելյան

Ես շատ նորմալ եմ համարում, որ ԲՀԿ-ն և «Հայրենիքը» հայտարարել են, որ պատրաստ են մասնակցել անգամ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում ասուլիսի ժամանակ։

«Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ ասել է՝ եթե տեղի ունենան ընտրություններ, մենք մասնակցելու ենք, դա պրն․ Ծառուկյանի բնական իրավունքն է, ու դա նոր չէ․ ԲՀԿ-ն հրապարակային մի քանի անգամ հայտարարել է, ասել է՝ եթե դուք չեք դնում ընտրություններ, պետք չէ հղում անել Բարգավաճ Հայաստանին, եթե դնեք ընտրություններ, ես կմասնակցեմ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ևս հայտարարել է, որ, եթե լինեն ընտրություններ, կմասնակցեմ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։  

Նա նշեց, որ Շարժման բազմաթիվ կուսակցություններ իրենց դիրքորոշումը հայտնել են, բայց  այստեղ կա մի կարևոր բան․ Նիկոլի հեռացման հարցում Շարժման մեջ կա 100 տոկոս կոնսենսուս։ Պարզապես մի մասը գտնում է, որ դրան արագ հասնելու ճանապարհը ընտրություններ են, մյուս մասը գտնում է, որ պետք չէ իրենով գնալ ընտրության․ այստեղ մոտեցումների տարբերություն կա՝ նշեց Սաղաթելյանը։

Նշենք, որ մինչ այդ Իշխան Սաղաթելյանն ասել էր՝ մեր բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվելու են։

Մանրամասն՝ տեսանյութում․