Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Կանանց տոնին ինքն ամենից շատ սիրում է ստանալ ծաղիկներ: «Ինձ համար տպավորիչ է անընդհատ ծաղիկներ ստանալը, այլ նվերներ չեմ ստանում, որ կարող եմ հիշատակել: Ամենակարևոր նվերները կնոջ համար, կարծում եմ, ծաղիկներն են»,- ասաց նա` հավելելով, որ ծաղիկներ նվիրելը ևս առանձնահատուկ մոտեցում է համարում:
Փոստանջյանը նշեց նաև, որ ինքն իր չորս աղջիկների համար նվերներ չի պատրաստում, փոխարենը հպարտանում է իր դուստրերի մատուցած նվերներով ու անձամբ էլ սիրում է իր և ամուսնու մայրիկների համար տոնական նվերներ պատրաստել: «Ծաղիկներ եմ սիրում նվիրել, դա պարտադիր է, և հետո արդեն կից ինչ-որ բան: Սկեսուրիս նվիրում եմ նաև խնամքի պարագաներ»,- ասաց պատգամավորը:
Ի դեպ, նա հիշեց իր մի նվեր` իր մեծ աղջկա կողմից, որով շատ տպավորված է եղել: «Մեծ աղջկաս կողմից մանկապարտեզի բացիկն եմ հիշում, որ ինքն իր ձեռքով էր նկարել: Դա ինձ համար շատ հետաքրքիր էր: Երբ առաջին երեխադ քեզ բացիկ է նվիրում, շատ տտպավորիչ է»,- ասաց նա:
Փոստանջյանը նշեց նաև, որ իր գործընկերների կողմից էլ ստանում է միայն ու միայն ծաղիկներ: